Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Հայրենիքիս պես դու էլ սրբացար

Հայրենիքիս պես դու էլ սրբացար
12.02.2024 | 13:31

Սիրտն իմ լքած օրերում մթար՝

Հայրենիքիս հետ հեռացար անդարձ,

Հայրենիքիս պես դու էլ խորթացար՝

գալիք օրերս դարձնելով խավար։

Գալիք հարության գրին հարազատ

Հայրենիքիս պես դու էլ սրբացար,

բառերիդ փափուկ նշտարով հերձված-

սիրտս քեզ տենչող իսպառ մոխրացավ։

Կամարների տակ տողերիդ լուսե

գալիք դարերի խարույկն է վառվում,

ցոլքերի մեջ, փորված խավարին,

մահվանս թիվն է բարձրանում լռին։

Լեռնիկ Հակոբյան

Դիտվել է՝ 4992

Մեկնաբանություններ